|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Քաղաքացի Էլմիրա Ու.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Էլմիրա Ու.-ի հաղորդման` Վրեժ Ա.-ն իրենից գաղտնի հափշտակել է խոշոր դրամական արժեք ներկայացնող ոսկյա իրեր, որի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնում իր հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրեսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով :
Էլմիրա Ու-ի բացատրությամբ` նախաքննությունն իրականացնող քննիչները և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազները, առանց որևէ փաստական տվյալների առկայության, հիշյալ քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրեսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել են նոր քրեական գործ` իբր իր կողմից Վրեժ Ա.-ի նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ :
Նույն հոդվածով իրեն անհիմն մեղադրանք են առաջադրել և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան, սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014թ. հուլիսի 14-ի դատավճռով անմեղ է ճանաչվել և արդարացվել :
Կատարվում է նախաքննություն: