|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
2015 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում մի խումբ անձինք ծեծի են ենթարկել «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վարազդատ Խ.-ին, և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս: Մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ Վարազդատ Խ.-ի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: