|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Սեպտեմբերի 21-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Աբովյան փողոցում արյունոտ վիճակում տղամարդ է ընկած:
Հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1962 թ. ծնված Սմբատ Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին վերջինս հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.45-ին, Աբովյան փողոցի թիվ 2/1 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ձեռքերով և ոտքերով հարվածել են իր մարմնի տարբեր մասերին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: