Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել իր ֆեյսբուքյան էջում:
Փայլանի տարածած լուսանկարում, որտեղ նռան վրա մակագրված է` «Որոշ վերքեր չեն բուժվում ժամանակի ընթացքում», ասվում է. «Այսօր ապրիլի 24-ն է՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Մեծ Եղեռնից անցել է 102 տարի, սակայն այս հողերում տեղի ունեցած՝ մարդկային հանցանք համարվող Հայոց ցեղասպանության հետ դեռևս չեն առերեսվել, թեև Ցեղասպանության հետ, անցյալի և իրականության հետ առերեսվելը կնպաստի մեր երկրում հասարակության խաղաղությանը: Չմոռանանք, որ անպատիժ մնացած յուրաքանչյուր հանցանք դրա կրկնության համար պատճառ կհանդիսանա, ինչպես և շարունակում է հանդիսանալ…
Եկեք միասնաբար դեմն առնենք գրի առնված այս հերքողական պատմության, իրականացնենք ճշմարտության բացահայտումն ու լավանանք:
Հարգանքով եմ հիշում Հայոց ցեղասպանության զոհերին: Թող լուսավորվեն նրանց հոգիները»: