|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում անդրադարձել է Տիգրանակերտի (Դիարբեքիրի) Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու ներկայիս վիճակին:
Միջանկյալ նշենք, որ օրերս համացանցում էին հայտնվել Տիգրանակերտի պատմական Սուր թաղամասում բախումների հետևանքով ավերված և ավելի ուշ պղծված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու լուսանկարները:
«Մեր եկեղեցի մեկ տարի է` ո՛չ ես, ո՛չ դիարբեքիրցի հայերը չենք կարողանում մտնել: Մեր եկեղեցին ո՞վ է ավերում», - գրել է Փայլանը: