|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն այցելել է ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) նահանգի Սուր շրջան, որտեղ քուրդ-թուրքական բախումների հետևանքով ավերածություններ են եղել:
Փայլանի թվիթերյան էջից տեղեկանում ենք, որ նա կոչ է արել միասնաբար ձեռնամուխ լինել Սուրի վերականգնմանը և նշել, որ այդ ավերումը դավաճանություն է մարդկության ու համաշխարհային քաղաքակրթության դեմ։
«Սուրը 100 տարի առաջ էլ է նման ավեր տեսել։ 1915-ին հայ ժողովուրդը, ասորի ժողովուրդն այստեղ մեծ ավեր տեսան ու բռնի գաղթեցին, իսկ հիմա՝ մեկ դար անց, նույն վայրում նոր ավեր է իրականացվում»,- ասել է Փայլանը՝ նշելով, որ պետք է վայրկյան առաջ Սուրը կրկին ոտքի կանգնեցնել:
Նշենք, որ քրդերի դեմ իրականացված գործողություններից հետո Սուրում պետականացված գույքի ցուցակում էր հայտնվել նաև հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին, որը նույնպես հսկայական վնասներ է կրել: