կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-08 12:47
Տարածաշրջան

Ինչո՞ւ է Դիարբեքիրում 27 օրում ընդամենը 500 թեստավորում իրականացվել. Կարո Փայլանն իր բողոքն է հղել Թուրքիայի Առողջապահության նախարարին

Ինչո՞ւ է Դիարբեքիրում 27 օրում ընդամենը 500 թեստավորում իրականացվել. Կարո Փայլանն իր բողոքն է հղել Թուրքիայի Առողջապահության նախարարին

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը հարցում է ուղղել երկրի Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջային։ Փայլանն իր դժգոհությունն է հայտնում, որ քրդական մեծամասնություն ունեցող Դիարբեքիր քաղաքում 27 օրում իրականացվել է ընդամենը կորոնավիրուսի հայտնաբերման 500 թեստավորում. տեղեկացնում է Yerkir.am-ը։

Փայլանը նշել է, որ անհասկանալի է, թե ինչու է 2 մլն բնակչություն ունեցող Դիարբեքիրում, որտեղ վարակը արագորեն տարածվում է և կան զոհեր, այդքան քիչ թեստավորում իրականացվել։

«Ինչո՞ւ է մինչ օրս Դիրարբեքիրում 500 թեստավորում իրականացվել։ Խտրականությո՞ւն է դրվել Դիրարբեքիրի և այլ նահանգներում թեստեր բաժանելու ժամանակ։ Մեր հայրենակիցները ե՞րբ են ստանալու թեստավորումներ», - նշվում է հարցման մեջ։

Թուրքական բժշկական ասոցիացիայի խորհրդի անդամ Սամեթ Մենգյուչը նշում է, որ նախարար Քոջան հայտարարում է, որ Դիարբեքիրում ոչ մի մահ չկա, այն դեպքում, որ 5 մարդ մահացել է կորոնավիրուսից։

Մինչ օրս Թուրքիայում գրանցվել է վարակման 34.109 դեպք, որից 1582-ը ապաքինվել է, 725-ը՝ մահացել։