|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ Սբ Սոֆիայի մի մասը պետք է լինի եկեղեցի, որպեսզի քրիստոնյաները կարողանան այնտեղ աղոթել:
Փայլանը այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր հուշարձանը մզկիթ վերածելու վերաբերյալ մտադրությունը, որից հետո Թուրքիայի իշխանությունները ակտիվորեն սկսեցին քննարկել դա:
Հիշեցնենք, որ 6-րդ դարում կառուցված տաճարը մզկիթի էր վերածվել Կոստանդնուպոլսի անկումից հետո՝ 1453 թ., իսկ 1934 թվականից Աթաթուրքի հրամանով մզկիթը վերածվել էր թանգարանի՝ որպես աշխարհիկ Թուրքիայի խորհրդանիշ: