կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-28 11:20
Քաղաքական

Կարո Փայլանն ահազանգում է. մեր եկեղեցիների վրա հարձակումները շարունակվում են. Ստամբուլում թուրք մոլեռանդը պոկել է հայկական եկեղեցու վրայի խաչը

Կարո Փայլանն ահազանգում է. մեր եկեղեցիների վրա հարձակումները շարունակվում են. Ստամբուլում թուրք մոլեռանդը պոկել է հայկական եկեղեցու վրայի խաչը

Երեկ Ստամբուլի Ուսքյուդար (Սկյուտար) թաղամասի Քուզգունջուք շրջանում գտնվող հայկական Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա հարձակում է տեղի ունեցել։ Թուրք մոլեռանդը մոտեցել է եկեղեցու տարածք և պոկել եկեղեցու պատին ամրացված խաչը։

Եկեղեցին արդեն բողոք է ներկայացրել երկրի իրավապահ մարմիններինա։ Պոկված խաչի փոխարեն արդեն նորն է տեղադրվել։

Դեպքի մասին բարձրաձայնել է նաև Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավոր Կարո Փայլանը. «Յարձակումները կը շարունակուին մեր տաճարներուն վրայ։
Քուզկունճուքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ խաչը տեղէն քակուեցաւ ու գետին նետուեցաւ։
Իշխանութեան ատելութեան խօսքը սովորական կը դարձնէ ատելութեան յանցանքները», - գրում է Փայլանը։

Նշենք, որ շաբաթներ առաջ Բաքըրքյոյ թաղամասի Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցին նույնպես հարձակման էր ենթարկվել. ևս մեկ մոլեռանդ թուրք փորձել էր այրել եկեղեցին։

Փայլանը այս երկու միջադեպը կապում է թուրքական քաղաքական վերնախավի ատելության խոսքի աճի հետ, երբ երկրի նախագահ Էրդողանը իր թշնամիներին անվանել էր «թրի մնացուկներ»։ Այս արտահայտությունը սկզբնապես օգտագործվում էր այն հայերի նկատմամբ, ովքեր մազապուրծ էին եղել թուրքական «յաթաղանից»։