|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը նախազգուշացրել է հնարավոր տնտեսական ճգնաժամի մասին: Ըստ DHA-ի՝ նա, որպես օրինակ, հիշել է 1994-ի և 2001-ի տնտեսական ճգնաժամերը:
Պատգամավորը հայտնել է, որ ներկայիս դրությամբ դոլարի փոխարժեքը 4,15 լիրա է, եվրոն՝ 5.12: «Եթե այսպես գնաց՝ պատին ենք դեմ առնելու»,- ասել է նա:
Փայլանը կոչ է արել առավել մեծ տնտեսական կորուստների չբախվելու համար անհապաղ չեղարկել երկրում արդեն երկու տարի գործող արտակարգ դրությունը: