|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի են դուրս եկել մի քանի տոնավաճառների` Առինջ-մոլի, Փեթակի ու Սուրմալուի աշխատակիցները: Նրանք պահանջում էին հեռացնել տոնավաճառներից հարկային տեսուչներին: Մի խումբ աշխատակիցներ մտան կառավարություն ու հանդիպեցին վարչապետի օգնականներից մեկի հետ` նրան ներկայացնելով իրենց պահանջները: Զրուցելուց հետո աշխատակիցները մնացած աշխատակիցներին ներկայացրեցին բանակցությունների արդյունքը:
«Մենք ասեցինք, որ հիմա պատրաստ չենք փաստաթղթով աշխատելուն, բայց իրենց ասածն էն ա, որ պետությանը ճիշտ ձևով հարկերը պետք ա վճարվի, աշխատողներին պետք ա գրանցենք: Իրանք ասեցին, որ նոր օրենքի համաձայն բոլորը պետք ա խփեն հդմ կտրոնները: Խնդրեցիքն որ հարկային տեսուչներին հեռացնեն դարպասների մոտից, որ մեր հաճախորդներին չնեղացնեն, ասեցին, որ դա հնարավոր չէ, իրենք իրենց աշխատանքնե ն կատարում»,- ասաց տոնավաճառի աշխատակիցներից մեկը:
Տոնավաճառի աշխատակիցները որոշեցին մի քանի օր սպասել ու որոշել իրենց հետագա անելինքերի մասին` բողոքելու են, թե դադարեցնելու են գործադուլը: