Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
«Ծառուկյան» խմբակցությունը խորհրդարանում առաջարկեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդգրկել լիագումար նիստերի օրակարգում, մինչդեռ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը մերժվել էր։
Հիմնական զեկուցող` խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նշեց, որ իրենք առաջարկում են գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով 40 տոկոս վնասվելու դեպքում տվյալ տարվա համար գյուղացուն ազատել հողի հարկից:
«Բնակչության 35,7 %-ը գյուղաբնակ մարդիկ են, բերրի հողերի 60 %-ը չի մշակվում, ինչին մենք ականատես ենք լինում։ Սա փաստում է, որ կոշտ հարակային քաղաքականություն է վարվում, անմրցունակ վիճակ է, և քաղաքացները, առերեսվելով այս ամենին, կանգնում են ծանր իրավիճակի առաջ»,- նշեց նա։
ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշեց, որ նման հարց վերապահված է տեղական իշխանություններին, ու, նման օրենք ընդունելով, կստացվի, որ իրենք կառավարությանը պարտավորություն են տալիս երկրորդ անգամ գնալ փոխհատուցումների:
«Բոլորս գիտենք, որ բոլոր աղետների ժամանակ կառավարությունը պարտավոր է կորուստների փոխհատուցում իրականացնել պետբյուջեից։ Առաջարկվող նախագիծը հնարավորություն է տալիս կա'մ մեկն անել, կա'մ մյուսը», - նշեց նա։
Էնֆիաջյանը էլ հակադարձեց՝ պնդելով, որ համայնքի ղեկավարները կամայական են այդ գումարները տուժած գյուղացիներին տալիս, իսկ առաջարկվող փոփոխությունը կկանոնակարգի այդ հարցը:
Նախագծին կողմ քվեարկեց «Ելք» խմբակցությունը: Նախագիծը մերժվեց 54 դեմ, 34 կողմ ձայներով։