կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-06 16:53
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շարժումը ունի 100 տոկոս կոնսենսուս՝ այս չարիքի կառավարությունը պետք է հեռանա․ Իշխան Սաղաթելյան

Շարժումը չի կարող 100 տոկոսով միակարծիք լինել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Սևանում՝ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ են Շարժման մաս կազմող ԲՀԿ-ն և «Հայրենիքը» պատրաստվում ընտրությունների, եթե ՀՅԴ-ի օրակարգում դեռ ընտրությունների հարց չկա։

«Շարժման  անդամ 17-ից ավելի կուսակցություններ կան, որոնք ունեն տարբեր մոտեցումներ, բայց Շարժումը ունի 100 տոկոս կոնսենսուս՝ այս չարիքի կառավարությունը պետք է հեռանա»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա լրագրողների ուշադրությունը հրավիրեց, որ հանրահավաքին ներկա էին թե՛ ԲՀԿ-ի, թե՛ «Հայրենիք» կուսակացության ներկայացուցիչները։

«Մենք ընտրությունների օրակարգով դեռ չենք շարժվում, մենք հիմա շարժվում ենք Շարժման ծրագրով, լինելու ենք ՀՀ տարբեր մարզերում, խոսելու ենք մեր ժողովրդի, հասարակության հետ, պատրաստվելու ենք Երևանում ավելի հզոր հանրահավաքի»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա արձանագրեց, որ մինչ իրենք իրենց ծրագրով շարժվում են, Փաշինյանը թաքուն գնում է  գյուղեր՝ առանց իր գրաֆիկը հայտարարելու։

Սաղաթելյանը շատբնական համարեց, որ ՀՀ քաղաքական դաշտի բոլոր կուսակցությունները քաղաքական քննարկումների մեջ են։

Մինչ այդ նա հայտարարել էր, որ ՀՅԴ-ն դեռ չունի որոշում, թե ընտրություններին ինչ ձևաչափով է մասնակցելու, և շարունակում է համոզված լինել, որ ընտրություններ հնարավոր է չլինեն։

Մանրամասն՝ տեսանյութում․