| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի դեկտեմբերին ՀՀ ֆինանսների նախարարության մարզային հարկային տեսչության պաշտոնատար անձինք, այցելել են իրեն պատկանող խանութ և հարկային ստուգումներ չիրականացնելու համար պահանջել ու ստացել են խոշոր չափերի կաշառք:
Մեկ այլ քաղաքացի էլ հաղորդում է տվել այն մասին, որ վերոհիշյալ պաշտոնատար անձինք և վերջիններիս գործընկերը 2013 թվականի սեպտեմբերից մինչև 2015 թվականի փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում իր կողմից իրականացվող ապօրինի ձեռնարկատիրական գործունեության փաստը չարձանագրելու և հիշյալ գործունեությունը չդադարեցնելու համար իրենից պարբերաբար պահանջել և ստացել են կաշառք:
Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: