|
Փոխարժեքներ
25 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.01 |
| EUR | ⚊ | € 428.44 |
| RUB | ⚊ | ₽ 5.1334 |
| GBP | ⚊ | £ 496.45 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
«Մայիսի 8-ին՝ ժամը 09։30-ին, Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին հաղորդում ներկայացրած 45-ամյա տղամարդը հայտնել է, որ մայիսի 7-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Երվանդ Քոչարի փողոցում գտնվող իր հյուրանոց են այցելել երկու անձ, ներկայացել հարկային տեսուչներ և առաջարկել հայտնաբերված խախտումների համար տուգանք չկիրառելու դիմաց վճարել 250 հազար դրամ՝ 550 հազար դրամի փոխարեն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
45-ամյա տղամարդը նշել է, որ չունի այդքան գումար, կարող է վճարել 100 հազար դրամ և պայմանավորվածություն է ձեռք բերվել գումարը փոխանցել հաջորդ օրը։
Նույն օրը՝ ժամը 13։25-ին, հաղորդում ներկայացրած քաղաքացուց տեղեկություն է ստացվել, որ հարկային տեսուչ ներկայացած անձինք այցելել են հյուրանոց և սպասում են գումարին։
Մարաշի համայնքային ոստիկանները, համագործակցելով Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ, անմիջապես մեկնել են նշված հասցե և կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել Երևանի բնակիչներ 32-ամյա և 34-ամյա տղամարդկանց։ Պարզվել է, որ երիտասարդները Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներ են։
32-ամյա և 34-ամյա տղամարդիկ ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։