|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Երկիր ծիրանի» կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանն այսօր «Էրեբունի» թանգարանի մոտ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեությանը: Նրա կարծիքով` Տարոն Մարգարյանի` քաղաքապետ եղած ժամանակ Երևանում բարելավում չի եղել:
«Քաղաքի կենտրոնում դեկորատիվ ծաղիկներ տնկելը բարելավում չէ, մանկապարտեզներն անվճար դարձնելը ևս բարելավում չէ` մանավանդ հաշվի առնելով այն հերթերը, որ առաջանում են մանկապարտեզ ընդունելիս»,- հայտարարեց Փոստանջյանը:
Նա նշեց, որ ավելի լավ Երևան ունենալու համար նախ չպետք է գողանալ Երևանից: Այնուհետև հայտարարեց, որ Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում Վերահսկիչ պալատը հաշվետվություն է ներկայացրել Երևանից գողության մասին: «Եթե մենք սիրում ենք Երևանը, Երևանին պետք է տանք, այլ ոչ թե վերցնենք Երևանից»,- ասաց Փոստանջյանը: