Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ եղանակային շոգ պայմաններում դեկորատիվ ջրավազաններում լողալու վտանգներին:
«Դեկորատիվ ջրավազաններն ընդհանրապես նախատեսված չեն լողալու համար: Օրինակ` շատրվանները կառուցվածքային առանձնահատկությունների առումով էլ նախատեսված չեն լողալու համար. սուր անկյուններ ունեն: Ջրանցքներում ևս չի կարելի լողալ: Այստեղ բացակայում է պատշաճ որակը»,- նշեց մասնագետը:
Նրա բնորոշմամբ`դեկորատիվ ջրավազանները տարատեսակ մանրէներ են պարունակում: «Տարբեր տեսակի կենդանիններ կարող են լողալ այդ ջրավազաններում, որոնք կարող են աղիքային, մաշկային վարակների տարածման աղբյուր դառնալ: Այդ ջրավազանների հարևանությամբ չկան նաև հիգիենայի ապահովվման համապատասխան միջոցներ. չկա հանդերձարան, չկա մարմինը լվանալու տեղ»,- ասաց Բակունցը:
Մասնագետը նշեց նաև, որ բաց կամ բնական ջրամբարներում լողալն էլ կարող է պարունակել վտանգներ: «Լողալու համար նախատեսված վայրերում է պետք լողալ: Խոսքն առաջին հերթին հանրային լողափերի մասին է: Իսկ եթե մարդիկ, այնուամենայնիվ, գնում են ոչ հանրային լողափեր, ապա պետք է շատ զգույշ լինեն, որովհետև այդ տարածքում չկան փրկարարներ:
Հատկապես երեխաների պարագայում առավել զգույշ պետք է լինեն»,- ասաց Բակունցը: Մասնագետը մի քանի խորհորդ տվեց լողափերում լողացողներին. «Անմիջապես երկար լողալ պետք չէ: Ջերմային փոփոխություններին պետք է սովորել: Ջրի ափին պետք է կրկնակի զգույշ լինել, քանի որ կրկնակի են ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությունը: Պետք է կրել ակնոց, քսուքներ օգտագործել»: Բակունցը տեղեկացրեց նաև, որ իրենք սերտորոեն աշխատում են տարածքային կառավարման մարմինների հետ: