կարևոր
2641 դիտում, 7 ժամ առաջ - 2025-07-13 17:47
Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ՀՀ-ում վերածվել է դեկորատիվ ինստիտուտի. Երիցյան

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ՀՀ-ում վերածվել է դեկորատիվ ինստիտուտի. Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է.

«Ժողովուրդն իրավունք ունի ունենալ իրական պաշտպան, ոչ թե Անահիտ Մանասյան։

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը Հայաստանում վերածվել է դեկորատիվ ինստիտուտի, որի միակ գործառույթը միջազգային կազմակերպություններին տեղավորեցնելն է՝ իբր այս իշխանությունը ժողովրդավար է։

Այսօրվա ՄԻՊ կոչվածը իրականում ոչ մի կապ չունի ո՛չ իրավունքների, ո՛չ էլ պաշտպանության հետ։ Ավելի շատ հիշեցնում է իրավաբանական ձևակերպումներով մանիպուլացնող իշխանական մամլո խոսնակի, որը լռում է, երբ պետք է գոռալ, և սկսում է բառախաղ, երբ պետք է հստակ դիրք բռնել։

Անահիտ Մանասյան, խիղճը պաշտոնից բարձր է։ Եթե դեռ խիղճ ունեք»։