Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանն ամենաշատ գործուղումների մեկնող պաշտոնյաներից է: Հոկտեմբերն առավել հարմար է գործուղումների առումով, եւ Վահագն Խաչատուրյանը որոշել է Հայաստանում չանցկացնել: Նա աշխատանքային այցով հոկտեմբերի 7-ից մեկնել է Գերմանիա, մասնակցել Համբուրգի կայունության համաժողովին եւ իրականությունից կտրված մի շարք նիկոլական թեզեր է առաջ մղել՝ հայտարարելով․ «Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Եվրամիության անզեն քաղաքացիական առաքելության տեղակայումը վճռորոշ դեր է խաղացել վերջին 2 տարվա ընթացքում սահմանային միջադեպերի թվի նվազեցման գործում»:
Մինչդեռ բոլորին պարզ է, որ այդ առաքելությունը նվազագույն դերակատարում է ունեցել, եւ միջադեպերը նվազել են, որովհետեւ իր վարչապետը սիրահոժար տալիս է այն, ինչ Ալիեւն ուզում է, եւ բանակն էլ չի զինում, որ այս կողմից կրակոց չհնչի: Հոկտեմբերի 9-ին նա կվերադառնա եւ հաշված օրեր անց կրկին կմեկնի, այս անգամ՝ Ղազախստան, քառօրյա աշխատանքային այցով։ Պատվիրակության կազմում կլինեն նաեւ ՔՊ-ական պատգամավորներ: Այս նախագահական վոյաժները մեր պետության վրա շատ թանկ են նստում, քանի որ Վահագն Խաչատուրյանն արտերկիր մեկնելիս իր հետ 30-35 հոգանոց պատվիրակություն է տանում: Իսկ դեկորատիվ նախագահի վոյաժների արդյունավետությունը զրոյից բարձր չէ: