|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Բնապհապանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին` արդյո՞ք նոր կառավարությունում կտեսնենք նրան:
«Հակառակը պնդելու պատճառ չկա, մանավանդ, որ մենք ներկայումս Հանրապետականի հետ միասին բանակցությունների փուլում ենք», - հայտարարեց նախարարը
Հարցին` հնարավո՞ր է, որ ապագա կառավարությունում Մինասյանը զբաղեցնի այլ նախարարական աթոռ, նա արձագանքեց. «Եթե իմ նախասիրությունն եք նայում, ոչ, որովհետև ես համարում եմ, որ այս ոլորտը երկրի զարգացման հիմքն է: Մեր բնական ռեսուրսները, մեր շրջակա միջավայրը մեր երկրի զարգացման իրական հիմքն է և ճիշտ ու նպատակային քաղաքականության, էկոլոգիական, սոցիալական ու տնտեսական քաղաքականությունների համապատասխանեցման արդյունքում կարող ենք ունենալ լուրջ զարգացում: Չմոռանանք, որ մեր բնական ռեսուրսները նաև աշխարհում համարում են բավականին մրցունակ՝ ջրի, ընդերքի, կենսաբազմազանության տեսակետից»։
Նախարարի խոսքով` բոլոր մյուս նախարարությունների համար Բնապահպանության նախարարությունը կդառնա համակարգային կապող օղակ դրսում ու ներսում կատարվող գործողությունների համար: «Հույս ունեմ` նախարարությունը կփոխի անվանումը՝ դառնալով Շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների կառավարման պետական լիազորված մարմին»,- հայտարարեց նա: