կարևոր
7996 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-23 08:58
Իրավական

Արծվիկ Մինասյանն ընդդեմ Ալեքսանդր Սիրունյանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Արծվիկ Մինասյանն ընդդեմ Ալեքսանդր Սիրունյանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Ալեքսանդր Սիրունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Իշխանություններին հուշեմ» վերտառությամբ գրառում է կատարել, որում նշել է․ «Քաղաքացիություն չունեցող անձին կարաս առանց մեղադրանքի կալանքի տակ պահես էնքան, մինչև մի տեղ վտարես։ Ժամկետ չկա։ Կարմիր խաչի ու ռուսական ռազմական մեքենաներով իբր հիվանդներին, որ վերջին մի ամսում հա եկան Երևան ու հիմա քուչեքում Երևանի նստարաններն ու աղբամաններն են փչացնում, քաղաքացիությունից արագ զրկեք, տարեք Ամասիա ու թողոք մաքուր օդին հանգիստ նստեն մինչև ջոկենք որ պետությունը կտանի․․․»։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ընդդեմ Ալեքսանդր Սիրունյանի (գրառման հեղինակ) հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, քանի որ նշված գրառմամբ հեղինակը ատելություն, խտրականություն, թշնամանք է տարածում։ Նմանբովանդակ  գրառումները սույն անձի կողմից կրում են պարբերական բնույթ և հրապարակումների մեկնաբանություններում ուղեկցվում Արցախից Հայաստան տեղափոխված անձանց նկատմամբ քամահրական և թշնամական գրառումներով։

Հանցագործության մասին հաղորդումն ու գրառումը՝ ստորև։