Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը: Ի թիվ այլ խնդրահարույց և քննելի դրույթների, այս օրերին լայնորեն քննարկվում է բուհական համակարգում Հայոց լեզվի, Հայ գրականության և Հայոց պատմության պարտադիր դասավանդման հարցը: Գործող օրենքի համաձայն հայաստանյան բուհերում նշված առարկաների դասավանդումը երկու կիսամյակում պարտադիր է, որն ավարտվում է պարտադիր ստուգմամբ:
Նոր օրենքի նախագծի աշխատանքային տարբերակում այդ պարտադրանքը չկա, ինչը ենթադրում է, որ պետական և ոչ պետական բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում Հայոց եզվի, Հայ գրականության և Հայոց պատմության ուսումնասիրությունը հանվելու է դասացանկերից: Մի շարք մասնագետներ, մտավորականներ պնդում են, որ սա մեր ազգային արժեքների դեմ ուղղված հերթական հարվածն է իշխանությունների կողմիցլ:
Օրենքի նախագծի կողմնակիցները փաստարկում են, որ այդ առարկաներն անցնում են դպրոցում և կարիք չկա լրացուցիչ ծանրաբեռնել բուհական ծրագրերը:
Որպես ոլորտում փորձառություն ունեցող մասնագետ ստիպված եմ փաստելու, որ հատկապես ոչ մասնագիտական ֆակուլտետներում Հայոց լեզու, Հայ գրականություն, Հայոց պատմություն առարկաների դասավանդումը ավելի շատ դաստիարակչական գործառույթ է իրականացնում: Բուհերի առաջին կուրսերի ուսանողները հայագիտական այդ առարկաների միջոցով իրենց աշխարհայացքն են ձևավորում: Կարծում եմ կարիք չկա պնդելու, թե ազգային աշխարհայացք ձևավորելու գործում ինչպիսի կարևոր նշանակություն ունեն ազգային լեզվի, գրականության, պատմության ուսումնասիրությունը: Բուհում լեզվի ժամին խոսքի մասերը սովորելուց ավելի շատ ուսանողը զարգացնում է իր հայերեն լեզվամտածողությունը, պատմության ժամին պատմական տարեթվեր յուրացնելուց ավելի շատ վերուծում է մեր քաղաքական անցյալի դասերը:
Անշուշտ սրանք կարելի է անել ավագ դպրոցում (հատկապես ամենավերջին դասարանում): Բայց ակնհայտ է, որ այս պահին ավագ դպրոցը դա չի անում, Հայաստանի ավագ դպրոցների մեծագույն մասում աշակերտները միայն մի քանի առարկա են անցնում բուհ ընդունվելու համար: Այ երբ որ ավագ դպրոցը կայացնենք, Հայոց լեզու, Հայ գրականություն, Հայոց պատմություն առարկաները պատշաճ մակարդակով ուսումնասիրենք, հետո կարելի է մտածել բուհերում դրանց ուսումնասիրության պարտադրանքը հանելու մասին:
Իսկ հիմա պետք չէ շտապել…»