|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Եթե Իրանն էժան գազ տա, մենք երկու ձեռքով կողմ ենք Իրանից գազ գնելուն. այսօր ասացին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանալ վպատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ հեռանկարներ կլինեն, եթե Հայաստանը որոշի գազ գնել Իրանից: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ Հայաստանը բանակցություններ է վարելու Իրանի հետ սպառման համար գազ գնելու հարցի շուրջ:
«Եթե էժան գազ առաջարկի, մենք խնդիր չունենք, կվերցնենք այդ գազը: Իսկ գազի հարցով պայմանագրերը դրան չեն խանգարում»,- ասաց Վարդան Այվազյանը:
Միքայել Մելքումյանը հայտնեց, որ օրեր առաջ, երբ «Գազպրոմ»-ի նախագահ Միլլերը գտնվում էր Հայաստանում, նա հայտարարել է, որ Հայաստանում մտադիր են ավելացնել գազի սպառումը, և ըստ պատգամավորի` խնդիր չկա, եթե այդ սպառումը լինի իրանական գազի հաշվին: «Հայաստանում գազի համակարգի շահագործողը «Գազպրոմ»-ն է, և եթե Իրանը էժան գազ առաջարկի, ավելի լավ: Միայն հիշեցնեմ, որ իրանական գազն ուղեկից գազ է»,- ասաց Միքայել Մելքումյանը: