Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հարություն Հարությունյանը ֆեյսբուքում գրում է.
Մտնում եմ ՍԱՍ սուպերմարկետ, գնումներ եմ անում և մոտենում եմ դրամարկղին: Իմ հաշվարկով գնումներս պետք մոտ լինեն 30-35000 դրամին: Դրամարկղի աղջիկը, ապրանքները անցկացնելուց հետո, ասում է 65000 դրամ:
- Այդքան կազմե՞ց,- զարմանում եմ, վճարում, իսկ հետո պահանջում եմ ապրանքագիրը: Նայում եմ ապրանքնագիրը, ինչ տեսնեմ՝ մոտ 2000 դրամանոց «Բերդաշեն» Խնդողնի» գինիները, հաշվել են 12000 դրամի չափով: Ասում եմ,- աղջիկս, սիրունս, այս գինու գինը գրված էր կարծեմ 2050 դրամ և ավելացնում եմ «Երևան Սիթիում» այն 1900 դրամ է, չի կարող այդքան տարբերություն լինի: Ասում է,- չէ. կոմպյուտրով այդքան է: Ասում եմ ցուցափեղկում ուրիշ գին էր գրած և աղմուկի վրա ինձ մոտեցած մենեջերի հետ մոտենում ենք ցուցափեղկին: Ասում եմ տես, այստեղ ինչ է գրած, մենեջերը թե, - այդ գինը այդ տեսակի համար չէ, սխալմունք է: Ես երկար բացատրում եմ, որ արդեն երկրորդ դեպքն է առևտուր եմ անում ՍԱՍ-ից ինձ փորձում եք խաբել և ավելացնում եմ, որ վերջերս էլ նեխուրի մեկ կապը փորձում էին հաշվել 3300 դրամ: Ասում է դա սխալմունք է եղել, բայց սա ճիշտ է: Ասում եմ, բա ինչու չեք տեղեկացնում գնորդին , որ այս գնապիտակի տակ ուրիշ աֆյոռա է թաքնված, թե Ձեր Արտակը որոշել է, ընտրությունների ծախսած գումարը մեկ շաբաթում հետ բերել: Լալկվել կանգնել ու հիմարի պես աչքերիս մեջ է նայում: Եւ այս ամբողջ խոսակցությունը ընթանում է դրամարկղի մոտ հերթ կանգնած հաճախորդների ներկայությամբ: Միայն մի տարիքով մարդ մոտեցավ, նայեց դրամարկղի թղթին, թքեց ու դուրս եկավ: Ես հետ պահանջեցի գումարը և մի լավ՝ բարձրաձայն ամոթանք տալով դուրս եկա ՍԱՍ-ից: Հիմա մտածում եմ, ի՞նչ կարելի է անել, որ համապատասխան մարմինները աշխատեն, գործեն: Ախր այսպես շարունակել չի կարելի, երկրից ենք խոսում , երազանքներից, փոփոխություններից, իսկ իրականում մեր շուրջը աճպարարություն է ՝ ի վնաս քաղաքացու, այն քաղաքացու, ումից մի քանի օր առաջ ձայն էին մուրում: Հետո ի՞նչ թե Արտակը շատ փող է բաժանել, ընտրություններից առաջ էլ ՍԱՍ-ում նույն վիճակն էր: Մի խոսքով, ՍԱՍ-ից առևտուր անողներ, զգույշ եղեք: Փիս խաբում են: