|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այս շաբաթվա քառօրյայի ընթացքում «Ժողովուրդ»-ը արձանագրել էր, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, խորհրդարանի բակ էր մտել իր անձնական ավտոմեքենայով:
«Սա այն դեպքում, որ պատգամավորներն իրավունք չունեն ավտոմեքենայով խորհրդարանի տարածք «ներխուժել»: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Աժ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից պարզել, թե այդ ինչ «արժանիքի» համար են Ա. Սարգսյանին թույլատրում խորհրդարան «մտնել» ավտոմեքենայով:
«Աշխատանքային պայմաններից ելնելով՝ Աժ աշխատակազմի ղեկավարը ցանկացած մեքենայի համար կարող է սահմանել Աժ տարածք մտնելու իրավունք: Հաճախ կարելի է Աժ տարածքում տեսնել, օրինակ՝ Հանրային հեռուստաընկերության մեքենան կամ այլ մեքենա, որը կոնկրետ խնդիր է լուծում: Հենց այսպիսի իրավիճակ է ստեղծվել նաև Ձեր նշած մեքենան մտնելու թույլտվություն տալու համար: Այդ մուտքը մեկ անգամյա է եղել»,- պատասխանեց Բաբայանը:
Ասել է թե՝ Հրայր Թովմասյանի ճաշակն է թելադրում Աժ բակ մտնողների ցանկը»,–գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում