Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային քվեարկության առումով ՀՀԿ-ի ներսում համառ պայքար է սպասվում Արաբկիրի ընտրատարածքում, գրում է Newsbook.am-ը: Այստեղ կպայքարեն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը՝ «ՍԱՍ»-ի Արտակը, Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանի որդին՝ «Արաբկիր» բժշկական համալիրի ղեկավար Արման Բաբլոյանը և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին ղեկավար Արտյոմ Մովսիսյանը:
Այս առումով, ինչպես միշտ, բուռն գործունեություն է ծավալել «ՍԱՍ»-ի Արտակը: Մոբիլիզացվել են նախկին ընտրություններում իր համար աշխատած բոլոր տարրերը՝ սկսած քրեական տարրերից, ավարտած լիազորներով:
Նախկին թաղապետ Հրայր Անտոնյանը, որը հանդիսանում է ՀՀԿ-ի Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավարը, նույնպես գտնվում է «ՍԱՍ»-ի Արտակի տրամադրության տակ: Շենքի լիազորները արդեն իսկ սկսել են բնակչության հետ սովորական դարձած «տարվող աշխատանքները»:
Հավելենք նաև, որ արդեն ընտրված են շտաբի պետերը, և նրանք նույնպես արդեն լծվել են աշխատանքի: Որպես ավանս՝ «ՍԱՍ»-ի Արտակը նրանց տրամադրել է իր սեփականությունը հանդիսացող «Ալդո» խանութների ցանցի, ինչպես նաև «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցերի՝ 200 հազար դրամ արժողությամբ քարտեր:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում