Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է, որ վարորդները, պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները, իրենց տրանսպորտային միջոցների դիմապակուն պետք է ունենան տեխզննման կտրոն, մինչդեռ որոշ մեքենայատերեր արհամարհում են ՃՈ-ի հորդորները. գրում է shamshyan.com-ը:
«Երեկ՝ նոյեմբերի 4-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որոնցում երևում է, որ Mercedes մակնիշի 058 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենայի դիմապակուց բացակայում է տեխզննման կտրոնը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայով Ճեմում է ԱԺ պատգամավոր, գործարար, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի սեփականատեր, «Սասի Արտակ» մականվամբ Արտակ Սարգսյանը:
Մի քանի քաղաքացիներ, տեսնելով, որ ֆոտոլրագրողը լուսանկարների շարք է անում, կատակում էին. «Ախպեր, Սասի Արտակը կտրոնների հետ չունի: Ոնց որ խանութներում ՀԴՄ կտրոններ երբեմն չեն տալիս, այնպես էլ չի ուզում, որ իր մեքենայի դիմապակուն փակցվի տեխզննման կտրոն»: Նա իրեն վեր է դասում օրենքից, մինչդեռ բազմաթիվ անգամ ենք ականատես եղել, որ հանրապետության նախագահին, վարչապետին, ՀՀ ոստիկանապետին և մյուս պաշտոնյաներին սպասարկող ավտոմեքենաների դիմապակուց չի բացակայում տեխզննման կտրոնը»,- գրում է կայքը: