կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-06 12:51
Քաղաքական

ՍԱՍ-ի Արտակը հիշել է, որ պատգամավոր է

ՍԱՍ-ի Արտակը հիշել է, որ պատգամավոր է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանն այսօր խորհրդարանում առաջին անգամ ելույթ ունենալու ցանկություն հայտնեց: Նա ելույթ ունեցավ, սակայն` առանց խոսափողի, հետո` դուրս եկավ նիստերի դահլիճից:

Լրագրողները Սարգսյանից հետաքրքրվեցին` արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ նա անձնագրեր է հավաքագրում: Պատգամավորն արձագանքեց «Սուտ է, սուտ»: Լրագրողների՝ նրա ելույթի հետ կապված հարցին, թե ինչո՞ւ որոշեց խախտել լռությունը և ելույթ ունեցավ, Սարգսյանը պատասխանեց. «Չեմ խախտել»:

Մյուս հարցերը մնացին անպատասխան:

Նշենք, որ, ըստ տարածվող լուրերի, Արտակ Սարգսյանը ՍԱՍ սուպերմարկետների ցանցի աշխատողներին գրանցում է իր ընտրատարածքում, որ ընտրություններին իր օգտին քվեարկեն: