|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Թիվ 2 ընտրատարածքը ներառում է Արաբկիր, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանները: ՀՀԿ-ից այս ընտրատարածքում ամենաշատ ձայն է հավաքել Արման Գալուստի Սահակյանը` 17767 ձայն: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Արտակ Սարգսյանը հավաքել է 11979 ձայն: Նրան հաջորդում է Տավրոս Սարգսյանը` 8200 ձայն, իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանը` 10124 ձայն:
Այստեղ ՀՅԴ-ից ամենաշատ ձայն է հավաքել Հովհաննես Վարդանյանը` 1116 ձայն, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Միքայել Մանուկյանը ստացել է 901 ձայն:
Այս ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքից ԲՀԿ խմբակցության ղեկավար, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հավաքել է 5093 ձայն, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` 3680 ձայն:
ՀԱԿ խմբակցության քարտուղար, պատգամավոր Արամ Մանուկյանը հավաքել է 1115 ձայն: