Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հեռուստահաղորդավար Արտակ Հերիքյանը Facebook-ում գրում է.
«Սուպերխաբեությու՞ն, թե՞ շփոթմունք
Հիշու՞մ եք ՍԱՍ-ից «պեչենի» գողացած մարդու վնասազերծման օպերացիան. սուպերմարկետի աչալուրջ աշխատակցի բղավոցին արագ արձագանքեցին ոստիկաններն ու ոլորեցին «ոճրագործի» թեւերը:
Այսօր հիշեցի, ՍԱՍ-ի դրամարկղի մոտ:
-… սիրոպը` 7.100 դրամ:
-Բայց վաճառասեղանին կախված գնապիտակին գրված էր 5.200, թե 300…
-Հիմա կճշտեն:
Չորս-հինգ րոպե անց:
-Դուք ճիշտ եք տեսել պիտակը` 5 հազար… բայց այն, իրականում, արժե 7.100: Կարող եք վճարել Ձեր տեսած գնով:
- Ոչ, շնորհակալություն…
Նույն ցանցի խանութներում սա արդեն երրորդ դեպքն է, երբ թանկ եմ վճարում ինչ-որ մեկի «շփոթմունքի» համար: Ոչ մի անգամ չի պատահում, որ «իրական» գինը իմ տեսածից ցածր լինի: Գոնե մի «պեչենու» գնի չափ:
Հ.Գ.- Գնումներ անելիս ուշադիր եմ միայն վերջին երեք ամսում, կնոջս հորդորով: Նա «Երեւան սիթի»-ում միշտ ստուգում է կտրոնը. պատահում է «շփոթվում» են, մի ապրանքից մի քանիսն են հաշվում…»: