Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՀՀԿ-ն սկսել է իր «քարոզարշավը»: Քիչ առաջ ահազանգ ստացանք, որ 2017 թվականի ԱԺ ընտրութոյւններին ընդառաջ, ՍԱՍ հոլդինգի բոլոր աշխատակիցներին ստիպում են դուրս գալ իրենց բնակության հասցեների գրանցումից և գրանցվել Արաբկիր համայնքի տարբեր հասցեներում, որպեսզի բոլորը մեկ մարդու պես ընտրեն թիվ 2 ընտրատարածում ՀՀԿ թեկնածու Արտակ Սարգսյանին (Սասի Արտակ)։ Հիշեցնեմ, որ բացի «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցից, ՍԱՍ հոլգինգի կազմում գտնվում են նաև Next, Debenhams, Aldo միջազգային բրենդային խանութները, Baldi խանութը և «Սանգրիա» ՍՊԸ-ն, որն իրականացնում է ընկերության պատվերով էքսկլյուզիվ ապրանքատեսականու ներմուծում»,- գրել է Գևորգ Գորգիսյանը:
Նշենք, որ պարզաբանումների համար Yerkir.am-ը փորձեց կապ հաստատել Արտակ Սարգսյանի հետ, սակայն` ապարդյուն. վերջինս, ինչպես միշտ, չպատասխանեց հեռախոսազանգերին: