Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ժամեր առաջ Միացյալ Նահանգները տասնյակ հեռակառավարվող հրթիռներով հարվածել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ավիաբազաներից մեկին` արձագանքելով այս շաբաթ ավելի վաղ այդ երկրում քիմիական զենքի գործադրմանը, որի հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ էին զոհվել:
Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե Թրամպի այս հարվածը ինչ հետևանքների կարող է բերել, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշեց, որ վաղ է հետևանքների մասին խոսել, քանի որ դեռ պարզ չէ` այս մեկ հարվածով ամեն ինչ կավարտվի, թե կարող են հետևել այլ հարվածներ, երբ կողմերը կցանկանան գնալ իրավիճակի սրմանը:
«Այս պահին հնարավոր չէ հեռուն գնացող կանխատեսումներ անել, որովհետև մենք դեռ չգիտենք, թե կողմերը ինչպես դրան կարձագանքեն: Այս պահին գիտենք, որ ռուսական կողմը բավական կոշտ հայտարարությամբ է հանդես եկել, բայց դրա հետ մեկտեղ գիտենք նաև, որ մինչև ԱՄՆ-ի կողմից հարված հասցնելը ռուսական կողմը տեղյակ է եղել հարձակման մասին»,- ասաց Սերգեյ Մինասյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք հստակ է, թե ով է կիրառել քիմիական զենքը, Սերգեյ Միանսյանը նշեց, որ շատ դժվար է դա պարզելը, բայց 2013թ Ասադի ողջ քիմիական զենքը ոչնչացվել էր Ռուսաստանի կողմից: Քաղաքագետը չի կարծում, որ Ասադի համար, ով վերջերս հաջողություններ էր գրանցում ռազմական ոլորտում, կարող էր ձեռնտու լինել քիմիական զենքի կիրառումը, բայց որ Սիրիայում կան ուժեր, որոնք կցանկանային նման երկակի իրավիճակ ստեղծել, դա ակնհայտ է:
«Այս միջադեպն ավելի շատ պատրվակ էր, որ ԱՄՆ-ը հարվածի, սակայն ես չեմ կարծում, որ իրավիճակը կսրվի»,- ասաց Սերգեյ Մինասյանը: