|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Եթե Բաքուն հարվածի նույնիսկ մեկ հայկական օդանավի, ապա չի բացառվում, որ Ռուսաստանը ռազմական գործողություններ սկսի Ադրբեջանի հյուսիսում, և Ադրբեջանը կհայտնվի մասնակի մեկուսացման մեջ: Այս մասին ասել է պատմաբան, «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի Կովկասում հեռարձակման բաժնի պետ Իվան Սուխովը Vesti.Az-ի հետ զրույցում:
Խոսելով Արցախյան հակամարտության մասին` նա ասել է, որ զինադադարից մինչ օրս գրեթե ոչինչ չի փոխվել այս գործընթացներում:
«Կարծում եմ` ներկայումս Ռուսաստանը, ինչպեսև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրները, իրականում շահագրգռված են, որպեսզի պահպանվի ստատոս քվոն: Եթե Ադրբեջանն անգամ մեկ օդանավի հարվածի, ապա դա կհանգեցնի Ղարաբաղյան հակամարտության սրման: Այս դեպքում Ռուսաստանը, հնարավոր է, բացահայտ չօգնի Հայաստանին, բայց հաստատ չի էլ աջակցի ադրբեջանական կողմին»,- ասել է Սուխովը: