Փոխարժեքներ
07 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.83 |
EUR | ⚊ | € 411.16 |
RUB | ⚊ | ₽ 4.0793 |
GBP | ⚊ | £ 492.74 |
GEL | ⚊ | ₾ 141.23 |
Քաղաքագետ, ԵՊՀ դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.
«ԱՄՆ ընտրությունների ժամանակ այնքան քաղաքական հավկուրություն ունենաս, որ դեսպանիդ մակարդակով անթաքույց անցնես հետագայում պարտվող ուլտրալիբերալների կողմը փոխանակ պահես բացարձակ չեզոքություն: Դրանից հետո ստորագրես ռազմավարական գործընկերության միջգերատեսչական պայմանագիր ընտրություններում պարտված և ժամեր հետո պաշտոնները լքողների հետ:
Հետո վեր կենաս գնաս ԱՄՆ 7-8 օրով բացարձակ դատարկ օրակարգով ու սպասումով, որ Թրամփի ադմինիստրացիայից գոնե մեկի հետ կհաջողվի նկար նկարվել: 6րդ օրը ինչ որ կրոնական նախաճաշ կոչված միջոցառման պաշտոնական մեկնարկից առաջ մեծ ջանքերով պոկում ես նույն նախամիջոցառման ելույթի հնարավորություն ու դա ներկայացնում որպես միջոցառման ելույթ:
Հետո 7-րդ օրվա կտրվածքով բացարձակ անգաղափար, թե ով և ինչպես կարժանացնի քեզ այդքան սպասված համատեղ մի նկարի պատվին սպասում ու սպասում ես բարեհաճության:
Այդ ողջ ընթացքում սիմպտոմները սրանում են: Խոսում և արտադրում է մտքեր որոնք ոչ էս ժողովրդի, ոչ էս պետության շահերի հետ ոչ մի աղերս չունեն: Սիմպտոմների սրացումը հասնում է այն աստիճանի, որ իր նահատակման մասին խորը վախերից սարսափած գտնում է իբր լուծում՝ նույնականացնել իր նահատակումը ժողովրդի նահատակման հետ ու ստանալ մի դեղատոմս, որից չսարսափելու միակ ձևը դրա մասին բարձր ու հաճախ խոսելն է:
Այս ընթացքում Բաքվի ու Մոսկվայի հարաբերությունները ծայրահեղ լարվել են, սա 7-8 օրով գնացել է ԱՄՆ նախաճաշի աղոթքի, փոխանակ հաշվարկի, թե այդ լարման մեջ որտեղ կարող է իր երկրի համար շահեկան պարտիա խաղարկել:
P.S. Հրեական քաղաքականությունը միլլիոններ է ծախսում գործընկեր երկրների միջև դիվանագիտական սկանդալներ ու խժդժություններ ստեղծելու համար, որ իր շահերը խորացնի այդ կոնֆլիկտի ընթացքում: Սա աղոթում է նախաճաշերի ընթացքում, որ չնահատակվի»: