|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ միայն մեկ հարց է քննարկվել՝ մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի մասնակցության հարցը: «ՀՀԿ-ն, կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով որոշել է, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը»,- հայտարարեց նա: Ցուցակը բաղկացած է 100 հոգուց, երկրորդ հորիզոնականում է լինելու Սմբատ Լպուտյանը, իսկ երրրոդում՝ Հովիկ Մուսայելյանը: «Քաղաքապետ Մարգարյանի գլխավորությամբ այս տարիների ընթացքում տեղի են ունեցել շատ լուրջ բարեփոխումներ, և կուսակցությունը լիահույս է, որ այդպես էլ կշարունակվեն բարեփոխումները»,-ընդգծեց Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակի փոխանցմամբ՝ ցուցակում կան նոր դեմքեր մշակույթի, սպորտի, գիտության ոլորտից, գործող ավագանիների մեծ մասն էլ է ընդգրկված: