Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր գլխավոր դատախազի` 2014թ. տարեկան հաշվետվությունը, ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը նշեց, որ Գևորգ Կոստանյանն իր ընկերն է, բացի այդ` պատիվ է ունեցել աշխատելու նրա հետ պետական համակարգում՝ նախագահի աշխատակազմում, և անձամբ գիտի նրա լավ որակների մասին ու չի սխալվել: Պատգամավորը կարծիք հայտնեց, որ Գևորգ Կոստանյանն ապացուցել է, որ գործելու է «զրո հանդուժողականություն կոռուպցիայի նկատմամբ» սկզբունքով, դատախազության համակարգում պրոֆեսիոնալների ներգրավման, արդարությունն ու օրինականությունը ամեն ինչից վեր դասելու շրջանակներում:
«Այդ ամենն անզեն աչքով չի երևում, բայց օբյեկտիվ հայացք նետողները կարող են դա տեսնել, եթե ցանկանում են: Իմ ելույթում շահերի բախման տարրեր կարելի է տեսնել, որովհետև մի ընկերը նստած է դահլիճում, մյուսը կանգնած է ամբիոնի մոտ և պետք է, բնականաբար, գովաբանի իր ընկերոջ գործունեությունը: Եվ որպեսզի բաժակաճառի տպավորություն չթողնի իմ խոսքը, ապա ասեմ, որ ես երբևէ չեմ դիմել պարոն Կոստանյանին որևէ հարցով, չեմ էլ պատրաստվում դիմել, որովհետև դա և\' իմ սկզբունքներին է հակառակ, և\' պարոն Կոստանյանի սկզբունքներին: Իսկ գլխավոր դատախազությունն էլ անձնական կամ խմբակային շահերն առաջ տանելու միջոց չէ»,- ասաց Լևոն Մարտիրոսյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը ևս մեկ անգամ իր գոհունակությունը հայտնեց Գևորգ Կոստանյանի գործունեության կապակցությամբ, շեշտեց, որ Գևորգ Կոստանյանը նաև Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչն է, և հույս հայտնեց, որ Կոստանյանը այնպես կշարունակի աշխատել, ինչպես աշխատել է մինչ հիմա: «Так держать»,- դիմելով Գևորգ Կոստանյանին` ասաց գլխավոր դատախազի ընկերը՝ Լևոն Մարտիրոսյանը: