Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Yerkir.am-ի թղթակիցը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանին հարցրեց, թե, նրա կարծիքով, որն է քաղաքապետ Տարոն Մարգարյանի ամենամեծ ձեռքբերումը:
«Ամենամեծ ձեռքբերումը իր եւ ժողովրդի միջեւ փոխադարձ համակրանքն է, ինչը ոչ ոք չի կարող ժխտի: Դա ամենամեծ հաջողությունն է: Ռուսի ասած` «վ նուտրի չուստվայու»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Համլետ Հարությունյանը վստահ է, որ դա Տարոն Մարգարյանը ժառանգել է հորից, եւ շատ քաղաքական ու պետական գործիչների համար անհասանելի մի բան է:
«Պատմության մեջ քիչ երջանիկ քաղաքական եւ պետական գործիչներ են եղել, երբ այդպիսի զգացմունքային կապ է եղել ժողովրդի եւ տվյալ գործչի միջեւ, եւ Տարոն Մարգարյանն այդ քիչ երջանիկների թվում է: Տարոն Մարգարյանի դեպքում նաեւ գենետիկ կոդն է դեր խաղում. Անդրանիկ Մարգարյանի եւ ժողովրդի մեջ էլ եմ այդ կապը բազմիցս տեսել, այդ գենետիկ կոդը փոխանցվել է նաեւ Տարոն Մարգարյանին»,- հայտարարեց նա:
Պատգամավորը նաեւ նշեց, որ հիմա Տարոն Մարգարյանը մեծ միսիա ունի` իր կյանքի ընթացքում շարունակել հոր գործը եւ ունենալ նույն սերը առ ժողովուրդ: Նա վստահ հայտարարեց, որ Տարոն Մարգարյանի առավելություններից է, որ նա Անդրանիկ Մարգարյանի որդին է: