Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
«Ժողովուրդի» տեղեկություններով` ՀՀԿ-ում դժգոհություններ կան Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանդեպ, ու կուսակցության ներսում բավական լուրջ կոալիցիա է ձեւավորվել:
Բանն այն է, գրում է թերթը, որ Տ. Մարգարյանին առաջիկայում եւս քաղաքապետի պաշտոնում ցանկանում են տեսնել միայն վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովն ու մի քանի հին ՀՀԿ-ական: Իսկ կուսակցության ներսում շատերը, այդ թվում` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, աշխատել են ամեն գնով դեմ գնալ այդ որոշմանը:
Մարգարյանի հանդեպ բացասական վերաբերմունք ձեւավորվել է շատերի նկատմամբ նրա կողմից ցուցաբերված ոչ բարյացակամ վերաբերմունքի պատճառով. Տեղեկացնում է «Ժողովուրդը»: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, սակայն, հերքել է այս լուրերը. «Որոշում կայացնողը ՀՀԿ ԳՄ-ն է, եւ բոլորն էլ կողմ են քվեարկել այդ հարցում»:
Թերթը նկատում է, որ եթե Սերժ Սարգսյանը որոշի գնալ կտրուկ քայլերի ու պաշտոնանկ անելով, զոհաբերել որեւէ մեկին, ապա այսքանից հետո ամենահարմար թեկնածուն մնում է վարչապետը: