|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Բոլորին արդեն քաջ հայտնի ՀՀԿ-ի տատիկն այսօր կառավարության շենքի առջեւ էր կանգնած: Նա կրում էր պաստառ` երկարաշունչ գրությամբ. «Երեւանի քաղաքապետ պետք է ընտրվի միայն ազնիվ, խելացի, աշխատասեր եւ հայրենասեր Տարոն Մարգարյանը: Կունենանք ավելի լավ Երեւան: Հողդ թող թեթեւ լինի, պարոն Անդրանիկ Մարգարյան, որ հասարակությանը տվել եք հրեշտակի տեսքով զավակ: ՀՀՇ-Երկիրը քանդեց հիմնովին: Այժմ հանդես են գալիս շապիկը փոխած կոնգրես, այսինքն` գայլը գառան մորթով, հեռացեք քաղաքական դաշտից եւ երկիրը թողեք հանգիստ»:
Ի դեպ, այդ ամենը բավականին գեղեցիկ ձեռագրով էր գրված, տեքստն էլ` բավականին գրագետ: Թե ինչու էր տատիկը նման պաստառ կրում, առաջարկում ենք իմանալ տեսանյութից:
Ի դեպ, լրագրողական հանրությունում շրջանառվող լուրերի համաձայն` ամեն «ներկայացման» համար ՀՀԿ-ի տատիկը 5 հազար դրամով է պարգեւատրվում: