Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը, որի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստի ընթացքում քննարկվել են արտաքին, ներքին քաղաքական հարցեր: Լրագրողների հարցին, արդյո՞ք քննարկվել է ՀՀ հաջորդ վարչապետի թեկնածության հարցը, Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն մինչև ապրիլ ամիս չի պատրաստվում քննարկել ՀՀ վարչապետի թեկնածության հարցը:
«Երբ գա ժամանակը` ապրիլը, մենք կքննարկենք այդ հարցը: Մամուլին կհորդորեմ ձեռնպահ մնալ գնահատականներ հնչեցնելուց, քանի որ այդ հարցը դեռ չի քննարկվել: Կուսակցությունը հաշվի առնելով ՀՀ քաղաքացու, ազգային ու պետական շահը, կառաջադրի այն թեկնածուին, ով ըստ մեզ ու ըստ ՀՀ քաղաքացիների, կարող է լավագույնս իրականացնել գործադիրի պարտականությունները: Շատերն ասում են` ինչո՞ւ եք դանդաղում, մենք չենք դանդաղում, մենք ամեն ինչ անում ենք իր ժամանակին, այդ դուք եք շտապում, դանդաղ շտապեք»,- ասաց Շարմազանովը: