|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Այսօր կառավարության նիստում, ուր զեկույց էր ներկայացնում օրերս պատգամավոր ընտրված` Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, նրան դիմեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա հիշեցրեց իր հանձնարարականը` ասելով, որ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեն պետք է ներկայացներ հաշվետվություն` պետգույքի օտարումից ի՞նչ ակնկալիքներ ունի պետությունը:
«Ես Ձեզանից ակնկալում եմ, որ բարեփոխումների ծրագիր ներկայացնեք: Ձեր կոմիտեն դառնում է լավ կոմերցիոն կոմիտե, որը կառավարում է մեր գույքը: Չինովնիկի կարգավիճակից դուրս եք գալիս, դառնում եք ագրեսիվ գործակալություն»,- նշեց վարչապետը: