Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տնտեսվարող սուբյեկտներին պետք չէ ցույց տալ՝ որն է իրենց համար շահութաբեր, իրենք պետք է որոշեն ու իմանան՝ ոնց աշխատեն, որովհետև իրենց ռիսկով ձգտում է շահույքի, դա պետության խնդիրը չէ։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ Վերադառնալով կառավարության ծրագրին, նա նշեց, որ իշխանությունը չի խոստացել, որ վերացնելու եք ՓՄՁ արտոնությունները, խոստացել եք ոլորտը զարգացնել և այլն։ Իսկ հիմա ՊԵԿ-ն ասում է՝ խնդիրներ կան, ելքը՝ վերացնելն է։ Ֆինանսների նախարարությունն էլ նույնն է ասում՝ մի քիչ թաքնված․ այսինքն՝ կա ձև հնարավորություն հարկման, բայց մենք այնպես անենք այդ ձևը, որ անտանելի դառնա և պետք չլինի որևէ մեկին։
«Ինչի՞ եք թացը խառնում չորին։ ՄԻջազգային պրակտիկա կա։ Բոլոր երկրներում ՓՄՁ-ներ կան, չէ՞։ Բոլոր երկրներում ՓՄՁ-ների արտոնություններ կան ի վերջո։ Բա ձևը գտնում են, լուծումները գտնում են։ Ոչ վերացնելն է ձևը, ոչ էլ անտանելի դարձնելը» ,-ասաց Ավետիսյանը։
Նա նաև անդրադարձավ բջջային հեռախոսների ներմուծմանը։Պատգամավորը տեղեկացրեց, որ բազմաթիվ ահազանգեր է ստանում այն մասին, որ այս ոլորտում, մասնավորապես Iphon-ների ներմուծման 80-90 տոկոսը անօրինական ճանապարհով է Հայաստանում հայտնվում, և շրջանառվում են տեղեկություններ, որ առանց պետական չինովնիկի՝ պատասխանատու չինովնիկի լուրջ հովանավորության անհնար է իրականացնել։
Ավետիսյանը նաև խոսել է ոստիականության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ կապված սուպեր-մարկետների ցանցին։ «Այդտեղ ստուգում արե՞լ եք․․․ Այդտեղ հեչ սխեմա, բան չկա՞՝ առերևույթ»։
Մանրամասն՝ տեսանյութում