| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց ԱԺ ընտրությունները: Նրա խոսքով` նոր Սահմանադրությամբ և նոր ԸՕ-ով առաջին անգամ տեղի ունեցան ԱԺ ընտրություններ: Ընդգծված համամասնական ցուցակը, քաղաքացիների աննախադեպ մեծ մասնակցությունը ևս բնութագրական էին այս ընտրությունների համար:
Ինչ վերաբերում է ընտրախախտումներին, Գագիկ Մինասյանը նշեց, որ տեսախցիկների տեղադրումը և ընտրողների ցուցակների հրապարակումը ևս չափազանց մեծ խնդիրներ են վերացնում: Ըստ նրա` քվեարկությունն իսկապես եղել է փակ, գաղտնի, վերահսկողություն չի եղել:
«Խոսվում է ընտրակաշառքի մասին, սակայն ընտրակաշառքն այն է, երբ գումար տալու դիմաց ընտրողի գործողության նկատմամբ կա վերահսկողություն: Սակայն եթե այդ վերահսկողությունը չկա, ապա վերանում է այդ երևույթին ընտրակաշառք անվանելը: Ավելին` գումար վերցնողը հոգու խորքում պետք է զգա, որ դիմացինը փորձել է իրեն նվաստացնել այդ քայլով, և նրա մոտ պետք է առաջանա ընդվզում, որպեսզի քվեարկի այլ ուժի օգտին, բայց ոչ այն ուժի օգտին, ով փորձել է իրեն նվաստացնել»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը` հավելելով, որ որևէ ուժ չի վիճարկել ու բողոքարկել ընտրությունների արդյունքները, ինչը նշանակում է, որ այս ԱԺ ընտրությունները մեկ քայլ առաջ էին ժողովրդավարացման ճանապարհին:
Պատգամավորը պնդեց` եթե ընտրողի նկատմամբ վերահսկողությունը իսպառ վերանում է, ուրեմն ընտրողին փող տալը չպետք է անվանել ընտրակաշառք: Ինչ վերաբերում է 10 հազար դրամներ բաժանելուն, նշեց. «Կարծում եմ` դա անթույլատրելի երևույթ է, դատապարտելի ու պախարակելի»: