Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքմենստանի կառավարությունը արգելել է պետական լրատվամիջոցներին օգտագործել «կորոնավիրուս» տերմինը։ Այդ տերմինը հեռացվել է նաև երկրի Առողջապահության նախարարության կողմից հիվանդանոցներին և դպրոցներին բաժանված թռուցիկների վրայից. նշում է «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) պարբերականը։
RSF արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ժան Կավալյեն հայտարարել է, որ այդ միջոցառումը վտանգում է Թուրքմենստանի բնակչության առողջությունը։
«Ինֆորմացիայի նման ժխտումը ոչ միայն սպառնում է թուրքմեն քաղաքացիներին, ենթարկում նրանց մեծ ռիսկի, այլև մեծացնում է ավտորիտարիզմը՝ կապված երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անձով։ Մենք համառորեն կոչ ենք անում միջազգային հանրությանը արձագանքել և նրան պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների սիստեմատիկ խախտումների համար», - նշում է Կավալյեն։
Մարտի 13-ին Բերդիմուհամեդովը հրամայել էր երկրի հասարակական վայրերը ծխեցնել սպանդի ծխով։ Ըստ թուրքմեն նախագահի՝ հենդ դրանով էլ երկրի բնակչությունը պետք է պաշտպանվի վիրուսից։
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Թուրքմենստանում չկա ոչ մի վարակված մարդ։