կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-05 17:51
Մշակույթ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սառը դատողությունը մեզ երբեք չպետք է լքի, հատկապես՝ պատերազմական իրադրության մեջ․ Էդվարդ Միլիտոնյան

«Արցախը, Հայաստանը և սփյուռքը համախմբվում է մեր բանակի շուրջ»,- վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական հակամարտությանն ու մեր զինվորների հերոսություններին անդրադառնալով ասաց ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։

Ըստ նրա, չպետք է մոռանանք, որ այս 30 տարվա ընթացքում մենք բանակաշինությամբ ենք զբաղվել․ «Մեր տղաները, հո հենց այնպես, հանպատրաստի վեր չկացան ու հրետանային ճշգրիտ հարվածներով կամ իրենց խելոք գործողություններով հերոսություններ արեցին։ Այդտեղ երբեք զգացմունքը չի գործում, երբ այսօր տեխնիկան է միջակայքում։ Այստեղ արդեն բանակի կրթության դերը կարևոր է»։

ՀԳՄ նախագահ չի ընդունում, որ այս օրերին հաճախակի են շեշտվում, թե մենք մենակ ենք պատերազմի դաշտում․ «Մենակ ասելը մեզ չի հզորացնում, միջազգային ասպարեզներում ունենք մեր դիվանագիտությունը, ունենք ռազմաքաղաքական դաշնակցային երկրներ։ Այսօրվա պատերազմները հուզականությանը չեն ենթարկվելու, սառը դատողությունը մեզ երբեք չպետք է լքի, հատկապես պատերազմական իրադրության մեջ։ Վստահ եմ, որ մեր թրծված, ամուր բանակը և Արցախի, և Հայաստանի հանրապետության ղեկավարությունները ճշգրիտ քայլեր կանեն»։

Մանրամասները՝ տեսանյութում