|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Իշխող ուժի ներկայացուցիներն ասում են, որ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի համար նենց պետություն են, ինչպես Վրաստանն ու Իրանը, ոչ մի տարբերություն, ու չեն հասկանում թե ինչ խնդիր մենք ունենք այստեղ»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա ընդգծեց, որ Թուրքիան աշխարհի միակ պետությունն է, ով ցեղասպանել է հայ ազգին, չի ընդունում այդ ցեղասպանությունը, շարունակում է այդ քաղաքականությունը։
«Ադրբեջանն այն պետությունն է, ով այդ քաղաքականությունը կրկնել է Արցախում, շարունակում է դա։ Այս երկու պետություններն ասում են՝ մենք մի ազգ ենք, երկու պետություն»,- ասաց Վարդանյանը։
Նա բացատրեց նաև ինքնիշխանություն ինչ է նշանակում՝ սեփական տարածքի նկատմամբ վերահսկողություն ունենալ։
«Հիմա դուք ինքնիշխանությո՞ւն եք պահպանել։ Երևանից գնում ենք հարավ՝ Ռուսաստանի դրոշ, Իրանի դրոշ, Ադրբեջանի դրոշ։ Ինչ ասում եմ՝ Սյունիքում։ Հեսա երևի ԱՄՆ-ի դրոշն էլ կբերեք ու բացականչում եք ինքնիշխանությունից։
Այդ ինքնիշխանությունն ինչ պոզով-պոչով կենդանի է, կնկարագրե՞ք»,- ասաց Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։