Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից, սակայն շարունակելու է մնալ քաղաքականության մեջ:
«Դա պարոն Աբրահամյանի որոշումն է, ինքն էլ դրա մասին վաղը կհայտարարի: Այդքանն է իմ վերաբերմունքը, յուրաքանչյուր մարդ, անձ, քաղաքացի ինքն է որոշում իր հետագա անելիքները»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Ըստ նրա` Աբրահամյանն ինքը կորոշի իր հետագա գործունեությունը, ինչի մասին էլ նշել է, որ հետագայում մնալու է քաղաքականության մեջ: «Վաղը այդ մասին կհայտարարի, կխոսի: Սպասենք, տեսնենք` ինչ կհայտարարի, որից հետո մեզ համար ավելի պարզ կլինի»,- ասաց Սահակյանը:
Նրանից հետաքրքրվեցինք`, արդյո՞ք անակնկալ էր իր համար Աբրահամյանի որոշումը: Պատգամավորը պատասխանեց, որ անակնկալ բառը ճիշտ չէ օգտագործել քաղաքական պրոցեսների համար:
Հարցին էլ` արդյո՞ք հնարավոր է ՀՀԿ-ից այլ նեղացածներն էլ հետևեն Հովիկ Աբրահամյանի օրինակին և լքեն կուսակցությունը, Սահակյանն արձագանքեց. «Ես որևիցե մեկի հետ իրենց քաղաքական հետագա գործունեության հետ կապված չեմ խոսել»:
Այլ հարցերի նա հրաժարվեց պատասխանել` պատճառաբանելով, թե զբաղված է: