կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-23 21:33
Քաղաքական

ՀՅԴ ռեյտինգային ցուցակի կին թեկնածուները հանդիպեցին դավիթաշենցիների հետ

ՀՅԴ ռեյտինգային ցուցակի կին թեկնածուները հանդիպեցին դավիթաշենցիների հետ

Այսօր Երևանի Դավիթաշեն համայնքում քարոզարշավ էին իրականացնում ՀՅԴ ռեյտինգային ցուցակով ընտրված մի քանի թեկնածուներ:

Անահիտ Հարութունյանն իր ելույթում նշեց, որպես մայր, որպես մանկավարժ, կոչ է անում ընտրության գնալիս առաջնորդվել ազնվությամբ, մտածել այն դրույթների մասին, որոնք առաջարկում է ՀՅԴ-ն: «Տվեք ձայնը լավագույններին, նրանց, ովքեր իրենց չեն վարկաբեկել, ովքեր չեն գնում ԱԺ անձնական շահի համար: Հետևեք Դաշնակցության ծրագրին և անցած ուղուն, և ձեր ձայնը մաքուր խղճով տվեք ՀՅԴ-ին, որովհետև այդ քաղաքական ուժն է, որի գերագույն նպատակը ազգային շահն է, ազատ ու արդար Հայաստանը»,- ասաց Անահիտ Հարությունյանը:

Կին թեկնածուներից Ռուզաննա Թադևոսյանն իր ելույթում նշեց, որ նոր խորհրդարանը պետք է համալրվի այնպիսի ուժերով ու գործիչներով, որոնք կարող են իրենց նպաստը բերել պետության կայացման գործում: ՀՅԴ-ն անդավաճան է մնացել իր սկզբունքներին` բարձրագույն արժեք դիտարկելով մարդուն ու նրա իրավունքները: Նա կոչ արեց քաղաքացիներին չվաճառել իրենց ձայնը:

Մեկ այլ կին թեկնածու, մասնագիտությամբ մանկավարժ Սուսաննա Վարդանյանն իր ելույթում ընդգծեց, որ ինքը կուսակցական չէ, այլ ՀՅԴ համակիր: «Էլ ո՞ր կուսակցությանը կարելի է համակրել, լինել նրա կողքին, ցանկանալ տեսնել նրան ԱԺ-ում, եթե ոչ Դաշնակցությանը: Չէ՞ որ սա այն կուսակցությունն է, որն ունի փառահեղ պատմություն, մենք այս կուսակցությանն ենք պարտական շատ նվաճումների համար: Սա այն կուսակցությունն է, որն ազնիվ է ու չի ծախվում»,- ասաց Սուսաննա Վարդանյանը` հավելելով, որ ընտրվելու դեպքում, խորհրդարանում կբարձրացնի կրթության խնդիրները: