Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հրապարակախոս Վահան Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Քաղաքացիական պայմանագիր ցուցակի 1֊ին համարը՝ Փաշինյանը էսօր հայտարարեց, թե զինվորները էնքան սոված էին, որ կոնֆետ էին նետում, ճանկռտելով իրար ձեռից խլում էին։ ԱԺ փոխխոսնակ, Քաղաքացիական պայմանգրի ցուցակի 7֊րդ համար Ալեն Սիմոնյանն էլ իրեն գցեց որ ապացուցի թե ինչ ճիշտ է շեֆը, Արմավիրում ասում է՝ «2000-2002 թվերին Արմավիրում ծառայելիս երկու տարի այնտեղից այստեղ քայլում էի, որովհետև մենք ունեինք ուտելիքի խնդիր, մենք ունեինք ջրի խնդիր, ախր մենք հացուջուր չէինք ուտում, մեր ծնողները թաքուն մեզ ուտելիք էին բերում»։
Քաղաքացիական պայմանագրի ցուցակի 16-րդ համարը՝ գեներալ֊ լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը 2000 - 2008 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալն էր թիկունքի գծով՝ զինված ուժերի թիկունքի պետ։ Այսինքն, ցուցակի մի անդամը՝ Գագիկ Մելքոնյանը սոված է թողել ցուցակի մեկ ուրիշ անդամ՝ Ալեն Սիմոնյանին։
Լրագրողներին կխնդրեի բացահայտել և ներկայացնել Գագիկ Մելքոնյանի ունեցվածքը»։