Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ՀՅԴ քարոզարշավն այսօր շարունակվեց Արմավիրի մարզում: Էջմիածինցի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ-ական, նախկին նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց գործող սահմանադրության թերություններն ու նախատեսվող փոփոխությունների` մասնավորապես կառավարման մոդելը փոխելու անհրաժեշտությունը: Նրա խոսքով` այսօր աշխարի զարգացած երկրների մեծամասնությունը խորհրդարանական կառավարման ձևն ունի, իսկ մեր երկրում ժամանակը ցույց է տվել, որ կառավարման կիսանախագահական ձևն արդյունավետ չի աշխատում: «Մենք նախագահին պաշտպանելու խնդիր չունենք, և եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե մենք ինչ- որ ակնկալիքներ ունենք, սխալվում են: Եթե այդպես լիներ` ժամանակին չէինք հրաժարվի մեր պաշտոններից: Մեկ- երկու տարի առաջ, երբ բանակցում էինք նախագահի հետ, նա չէր ընդունում խորհրդարանական ձևը, բայց մենք կարողացանք փաստերով համոզել, որ դա լավագույն լուծումն է»,- ասաց նա և շեշտեց, որ Դաշնակցությոընը երբեք չի փոխել իր սկզբունքը:
«Շատերն են ասում, որ մենք պաշտպանում ենք իշխանությունների առաջարկած սահմանադրությունը, բայց մենք համարում ենք, որ սա Դաշնակցության սահմանադրությունն է»,- ասաց Լոքյանը:
ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումներն ակնառու փոփոխություններ են ենթադրում, որոնք ոչ միայն վերաբերում են կառավարման մոդելի փոփոխությանն, այլև դատական համակարգին: «Այսօր մենք ունենք կոռումպացված դատական համակարգ: Առաջարկվող փոփոխություններով հնարավոր է հասնել դատական համակարգի անկախությանը»,- նշեց Արսեն Համբարձումյանը:
Ըստ նրա` միամտություն է կարծել, թե «ոչ» ասելով` իշխանափոխություն կլինի. «ոչ» նշանակում է այսօրվա վիճակի ամրագրում, իսկ իշխանափոխության հնարավոր է հասնել սահմանադրական փոփոխություններից հետո:
ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի խոսքով` առաջարկվող փոփոխությունով` երկրի կառավարման պատասխանատվությունը դրվում է գաղափարախոսություն կրող կուսակցությունների վրա:
Հանդիպումն ուղեկցվեց հարցուպատասխանով և քննարկումներով: